Մահացել է լեգենդար Ford Mustang-ի հեղինակ Լի Յակոկոան

Մահացել է լեգենդար Ford Mustang-ի հեղինակ Լի Յակոկոան

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում 95 տարեկանում մահացել է Լի Յակոկան՝ Ford Mustang մոդելի ավտոմեքենայի հեղինակը, ինչպես նաև Ford ընկերության և ԱՄՆ ամենահաջողակ մենեջերներից մեկը, գրում է «Սնոբը» Los Angeles Times-ի վրա հղումով:

Յակոկան ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում, սովորել է Փրիսթոնի համալսարանում: Ուսումից անմիջապես հետո աշխատանքի է անցել Ford-ում՝ ինժեներից հասնելով մինչև ընկերության նախագահի պաշտոնին: Նրա Ford Mustang նախագիծն ամենահաջողվածներից մեկն է ընկերության պատմության մեջ: 1964-ից ի վեր թողարկվել է այդ մոդելի արդեն 6 սերունդ:

1978-ին Յակոկային ազատեցին ընկերությունից: Ինքնակենսագրականում նա գրել է, որ դա տեղի ունեցավ, քանի որ նա ավելի ճանաչված էր դարձել, քան ինքը Հենրի Ֆորդը: Հեռանալով Ford-ից՝ Յակոկան գլխավորեց Chrysler-ը, որը սնանկության շեմին էր, և դուրս բերեց ընկերությունն այդ վիճակից: 1989-ին Յակոկան գրեց իր ինքնակենսագրական «Մենեջերի կարիերան» որը բեսթսելլեր դարձավ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---