Պուտինը դեռ չի որոշել` ինչ է անելու 2024-ից հետո 4 հուլիսի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել այն հարցին, թե կհեռանա արդյոք քաղաքականությունից 2024 թվականից հետո՝ նշելով, որ այս պահի դրությամբ ինքը շատ անելիք ունի զբաղեցրած պաշտոնում: «Այդ մասին դեռևս վաղ է խոսելը: Առջևում ևս 5 տարվա լարված աշխատանք է: Նման արագ դինամիկայի պարագայում, որն այժմ կա աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել: Հավատացեք, հիմա ես այնքան անելիք ունեմ, այն պաշտոնում, որը զբաեղցնում եմ»,-ասել է Պուտինը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը: Նա այդպես է պատասխանել այն հարցին թե «մտածել է արդյոք 2024-ից առանց Պուտինի Ռուսաստանի մասին» և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից, թե, ինչպես շատերն են կարծում, կմնա այլ կարգավիճակում: Այն դիտարկմանը, որ Պուտինը չունի իրական քաղաքական հակառակորդներ, քանի որ ընտրություններում հավաքել է ձայների գրեթե 77 տոկոսը, իսկ զարգացման ծրագրերը դժվարությամբ են թափ ստանում՝ ՌԴ նախագահը պատասխանել է. «Հարցը ընտրություններում հավաքած տոկոսները չեն, այլ տնտեսական իրողությունները, որոնց հետ բախվում է Ռուսաստանը: Այն է՝ մեր արտահանման ավանդական ապրանքների՝ նավթի, գազի, մետաղի, գների անկումը կամ տատանումները միջազգային շուկաներում: Անկասկած, ազդում են նաև արտաքին սահմանափակումները»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |