Վերակառուցվող տունը՝ ևս մեկ ընտանիքի նոր կյանքի մեկնարկ 9 հուլիսի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած՝ ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքը սկսում է տարածվել և մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության: Բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ դա է: Քսանչորսամյա սյունեցի Հրաչյան սկսել է շատ լուրջ խնդիրներ հաղթահարել՝ տարիներ առաջ… Նա կորցրել է մորը, հետո, ընտանիքի հետ՝ պայքարել եղբայրներից մեկի կյանքի համար: Տան կրտսերին հաջողվել է փրկել միայն համառ ու երկարատև ջանքերից հետո: Ճակատագրի հարվածներից տոկուն դարձած տղաները նախ իրականացրել են մոր երազանքը. երկուսն արդեն ավարտել են բուհը և աշխատում են Ախլաթյան գյուղի դպրոցում: Կրտսերն ուսանող դառնալու ճանապարհին է: Այժմ էլ փորձում են կյանքի նոր էջ բացել: Երեքով թև-թիկունք են դարձել իրենց հորը և սկսել քսանութ տարի կիսակառույց մնացած տան շինարարությունը: Կիսակառույցի ներսում ընթացող աշխատանքները համախմբել են բոլորին: Ժամանակ առ ժամանակ, տան տղամարդկանց կամավոր օգնության են գալիս հարևանները, հարազատներն ու բարեկամները: Այդ ամենն առավելապես գնահատում է կամավորության փորձ ունեցող և այն արժեհամակարգ դարձրած Հրաչյան: Գործն առաջ է գնում միմյանց ոգևորելով և կատակելով: Տղամարդիկ ուզում են, որ նոր տան պատերի ներսում այսուհետ միայն ուրախություն լինի, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: «Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարևորներից մեկը՝ հորս ապահով տեսնելն է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել տուն կառուցել: Մորս մահից և փոքր եղբորս առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո, մեզ հաջողվել է վերսկսել այն շինարարությունը, որը հայրս էր ուզում, բայց չկարողացավ իրականություն դարձնել: Ես ուզում եմ, որ տարիների այդ տառապանքից հետո, նա հանգիստ ապրի այն տան մեջ, որը մենք ենք կառուցում»,-ասել է տան ավագ որդին՝ 24-ամյա Հրաչյան: Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը: Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ, մինչև հանդիպում՝ ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով: «Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք և ինչ կամք եք դրսևորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես և վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |