Ավինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին15 հուլիսի 2019 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում: Նյու Յորքում Հայաստանի փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ: ԱՄՆ-ում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Նա հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |