Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա30 սեպտեմբերի 2008 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան է փակել, ինքն էլ պետք է բացի: Թուրքիան իրավունք չունի որեւէ բան պահանջել հայ ժողովրդից սահմանը բացելու դիմաց»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիով, սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: «ՀՀ խորհրդարանը անհապաղ պետք է օրենք ընդունի, որով կարգելվի շրջանների եւ ռազմավարական ռեսուրսներ պարունակող հողերի վաճառքը կամ վարձակալության հանձնումը օտարերկրյա ընկերություններին: Այդպիսի օրենքը կապահովի պետության տնտեսական եւ ռազմավարական անվտանգությունը»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Սասունյանն ընդգծել է, որ պարզամտություն կլինի մտածել, թե ֆուտբոլային խաղի համատեղ դիտումը, մշակութային ծրագրերի փոխանակումը, համերգները, ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումները կարող են հաշտեցման հանգեցնել: «Կան լուրջ խնդիրներ, որոնք երգ ու պարով չես լուծի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ճանաչումը, տարածքային պահանջները: Թուրքիայի նախագահը Երեւան էր ժամանել իր երկրի ֆուտբոլային թիմին աջակցելու համար: Մերժելով Հայաստանի նախագահի առաջարկը, Թուրքիան չափազանց անբարենպաստ վիճակում կհայտնվեր Արեւմուտքի աչքերում»,- ընդգծել է Հարութ Սասունյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |