Ֆրանսիայի հայերը պահանջում են Սենատից հաստատել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրեքնը 2 հոկտեմբերի 2008 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նախօրեին ակցիա էին կազմակերպել Սենատի շենքի առջեւ` պահանջելով հաստատել 2006թ. հոկտեմբերի 12-ին Ազգային Ժողովի հավանությանն արժանացած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրեքնը: Այս մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը: Ակցիայի ընթացքում ելույթ ունեցած ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու երկրի խորհրդարանի պատգամավորները կոչ արեցին սենատորներին հասկանալ, որ քաղաքացիական անվտանգությունն ու հասարակական կարգը Ֆրանսիայում վտանգված են, քանի որ չի կատարվում 2001թ. հունվարին ընդունված օրենքը, որտեղ ասվում է, որ «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»: Իր հերթին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), որին միացել են նաեւ ռեժիսորենր Ռոբերտ Գեոդակյանն ու նրա կինը` դերասանուհի Արիանե Արհիկադեն, պահանջել է ֆրանսիացի սենատորներին ներառել Հայոց ցեղասպանության հարցը Սենատի օրակարգում: Նոյեմբերի 22-ին տեղի կունենա եւս մեկ ակցիա Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ, որն, ինչպես ենթադրվում է, կհավաքի շուրջ 10 հազար մարդ: Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությունը ստացած օրենքով 45 000 եվրո տուգանք կամ մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սահմանվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է |