Ֆրանսիական Orange ընկերությունը դարձել է Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը 7 հոկտեմբերի 2008 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Orange ընկերությունը (France Telecom օպերատորի բրենդը) հաղթել է բջջային կապի ծառայությունների մատուցման եւ ռադիոհաճախականությունների օգտագործման համար լիցենզավորման տենդերում եւ, այդպիսով, դարձել Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը: Ինչպես հաղորդել է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Orange ընկերությունը լիցենզավորում ստանալու համար կատարել է ամենախոշոր առաջարկը` 51,5 մլն. եվրո: Մյուս երկու ընկերությունները` շվեյցարական M$A Tele2 AB-ն եւ CEO Blackrock Communication-ը առաջարկել են համապատասխանաբար 45,6 մլն. եվրո եւ 31,66 մլն. եվրո:Orange ընկերությանը կհատկացվեն բջջային կապի հետեւյալ կոդերը` +374 (0) 55 եւ +374 (0) 95: Եթե գործունեության առաջին տարվա ավարտին օպերատորը օգտագործի հատկացված կոդերը պակաս, քան 60%-ի չափով, ապա Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը իրավունք ունի հետ վերցնել չօգտագործված համարները: Երրորդ օպերատորին հաճախականություններ են հատկացվելու GSM ստանդարտում, ինչպես նաեւ երրորդ սերնդի (3G) տվյալների եւ ձայնի փոխանցումն ընդգրկող ծառայությունների մատուցման հնարավորություն: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |