ԱՄՆ-ում 1 օրում կրակոցների 3 դեպք է եղել. Մոտ 30 զոհ կա

ԱՄՆ-ում 1 օրում կրակոցների 3 դեպք է եղել. Մոտ 30 զոհ կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 1 օրում կրակոցների 3 դեպք է եղել, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 30 մարդ է զոհվել:

Օգոստոսի 4-ին Չիկագոյի զբոսայգում հնչած կրակոցների հետևանքով 7 մարդ է վիրավորվել, հայտնում է ոստիկանությունը: Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ խաղահրապարակի մոտ: Կրակել են սև Chevrolet Camaro-ից և հեռացել հանցանքի վայրից, հայտնում է «Վեդոմոստին»:

Օհայոյի նահանգի Դեյթոն քաղաքում անհայտ անձը 9 մարդ է սպանել: Եվս 26 անձ տուժել է, իսկ հանցագործը սպանվել է:

Իսկ դրանից մի քանի ժամ առաջ զինյալը կրակ է բացել հրացանից Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart խանութի հաճախորդների ուղղությամբ: Այնտեղ զոհվել է 20 մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել: Կրակողը հանձնվել է ոստիկանությանը՝ դա 21-ամյա երիտասարդ էր նույն նահանգի այլ քաղաքից: Կրակոցներից առաջ նա մանիֆեստ է հրապարակել համացանցում:

Ոստիկանությունը չի կարծում, որ դեպքերը փոխկապակցված էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---