Անպտղություն ունեցող զույգերն անվճար կբուժվեն

Անպտղություն ունեցող զույգերն անվճար կբուժվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոսոտոսի 8-ի նիստում հաստատել է անպտղություն ունեցող զույգերին անվճար բժշկական օգնություն տրամադրելու մասին նախագիծը:

Շահառուներն են 2 տարի և ավելի անպտղություն ունեցող զույգերը, երբ ամուսիններից մեկը զինծառայող կամ զինծառայողներին հավասարեցված անձ, զինծառայության ընթացքում զոհվածի ծնող է, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ ամուսիններից մեկը հաշմանդամություն ունի:

Ծրագրից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքում բնակվող զույգերը:

Միաժամանակ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի, իսկ ամուսնությունը գրանցված, կինը պետք է լինի 20-35 տարեկան՝ բացառությամբ զոհված զինվորների մայրերի՝ մինչև 42 տարեկան:

Նախագծի ընդունումը պայմանավորված է անպտղության բուժման և հաղթահարման ոլորտում անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման գործընթացում առկա օրենսդրական բացերը լրացնելու, բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի իրավունքներն օրենսդրորեն սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---