Համո Սահյանի ծննդավայրը կլուսավորվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով16 օգոստոսի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում են՝ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջ՝ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղիմի հատվածը և տեղակայել 32 լուսարձակ: Աշխատանքային քարտեզում ընգրկված է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանի տարածքը: Գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանն ընթացող աշխատանքների կարևորությունը գնահատում է մի քանի՝ համագյուղացիների անվտանգության, էկոտուրիզմի խրախուսման, ապա՝ պարզապես նորմալ պայմաններ ունենալու տեսանկյունից: Խորհրդային հասարակարգի փլուզմից հետո, գյուղում փողոցները չեն լուսավորվել: Անասնապահությամբ զբաղվող գյուղացին իր տան բակում անասնագոմ չունի: Կոլտնտեսությունից մնացած գոմեր հասնելու համար՝ կիլոմետրերով ճանապարհ է անցնում: Մութ փողոցներն այդ ժամանակ դառնում են վտանգավոր՝ գայլերի հարձակման պատճառով, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: «Լորի արտաքին լուսավորությունը բնակավայրի կարևորագույն խնդիրներից է: Գյուղում եղել են գայլերի հարձակման դեպքեր՝ գիշերային ժամերի: Խնդրի լուծումը կարևոր է թե՛ մարդկանց անվտանգության, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ է գտնվում Համո Սահյանի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ լուսավությունը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը: Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |