Քերոլայն Քոքս. Հուսով եմ, որ դիտորդներն ըստ արժանվույն կգնահատեն Ադրբեջանի ընտրությունները

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում ապրող ժողովուրդների իրավունքների վերականգնման իմաստով ես շատ եմ կարեւորում տարածաշրջանի երկրների առաջընթացը դեպի ժողովրդավարական համակարգերի հաստատում: Ես բազմիցս եղել եմ ԼՂՀ-ում հենց ընտրությունների ժամանակ եւ կարող եմ վկայել, որ Լեռնային Ղարաբաղը մշտապես դրական արձագանք է գտել անկախ միջազգային դիտորդների մոտ, ովքեր հատկապես մատնանշել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու փաստը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, մեկնաբանելով Ադրբեջանի նախընտրական իրադրությունը: Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Նրա խոսքերով, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանում չեն կարող անցկացվել ժողովրդավարական ընտրություններ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ընդդիմությանը: Վերջինս, կանխորոշված համարելով ընտրությունների արդյունքները, բոյկոտում է դրանք:



«Ես` որպես հայ ժողովրդի արդարացի պահանջատիրության իրականացման մեջ ուղղակի մասնակցություն ունեցող անձնավորություն, հուսով եմ, որ միջազգային հանրությունը ներկայացնող անկախ դիտորդները իրական գնահատական կտան առաջիկա ընտրություննեըին, ինչը նախ եւ առաջ բխում է հենց Ադրբեջանի ժողովրդի շահերից»,- նշել է Քերոլայն Քոքսը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---