Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են

Հայաստան-Իտալիա  հանդիպման տոմսերը սպառվել են

PanARMENIAN.Net - Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին:

Իտալիայի դեմ խաղում ֆեդերացիան ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը։

Ֆեդերացիան խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---