ՏԶՆ փոխնախարարի պաշտոնը թողած Ավագյանը` առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ՏԶՆ փոխնախարարի պաշտոնը թողած Ավագյանը` առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:

Ավագյանը 2018 թվականի հուլիսից մինչև 2019-ի հունվարի 30-ը զբաղեցրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն՝ դժգոհելով համակարգի արդյունավետությունից։

Հակոբյանն այն ժամանակ նշելով, որ խնդիրը Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:

Ավագյանն իր դիմումում նշվում դիմումում նշել էր, որ խնդրում է ազատել իրեն պաշտոնից՝ «հաշվի առնելով մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը»:

Նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմումին կից Ավագյանը ֆեյսբուքյան էջում նաև գրել էր, որ պատճառը պարզագույն արդյունավետության իր պահանջներին չբավարարելն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---