Քաթարը, Իրանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են գազային OPEC-ի ստեղծման մասին21 հոկտեմբերի 2008 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Քաթարի, Իրանի էներգետիկայի նախարարների եւ ՌԴ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջեւ եռակողմ բանակցությունները ավարտված են: Հանդիպումների ընթացքում ստորագրվել են են պայմանագրեր, որոնց համաձայն այսուհետ աշխարհում հայտնվել է, առնվազն, թղթի վրա, եւս մեկ կազմակերպություն` այսպես կոչված գազային OPEC:Որպես նոր միության նախաձեռնող հանդես է եկել Թեհրանը, որը նոր ասոցիացիային միանալու կոչ էր արել Ռուսաստանին, որը տնօրինում է երկնագույն վառելիքի խոշորագույն պահեստները եւ հանդես գալիս գազի առաջատար արտահանողի դերում: Թեհրանի նախաձեռնության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Վենեսուելան եւ այլ երկրներ, որոնք մտնում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության Խորհրդի մեջ` Բահրեյնը, Թուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ ՄԱԷ-ն: Մասնավորապես նշենք, որ Ռուսաստանը, Իրանը, Քաթարը, Վենեսուելան եւ Ալժիրը արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել ոչ պաշտոնական ակումբի շրջանակներում: Իրանի նավթի նախարար Հոլամհոսսեյն Նոզարին եռակողմ բանակցություններրի ավարտից հետո երեքշաբթի օրը դիմել է մամուլին` մասնավորապես խոսելով «գազային OPEC»-ի ստեղծման պայմանների համաձայնեցման մասին: «Հանդիպումների ընթացքում կարեւոր որոշումներ են ընդունվել: Գոյություն ունի «գազային OPEC»-ի ստեղծման անհրաժեշտություն, եւ այժմ համաձայնություն է կայացվել դրա ստեղծման մասին»,- ասել է Նոզարին: «Գազային OPEC»-ի ստեղծման դեմ հանդես են եկել ԱՄՆ-ն եւ Եվրոպական միությունը: Նրանց կարծիքով, նման համագործակցությունը սպառնալիքի տակ կդնի աշխարհի էներգետիկ անվտանգությունը եւ թույլ կտա խաղալ գների հետ, հաղորդում է MIGnews-ը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |