Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային![]() 19 սեպտեմբերի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ սբ Էջմիածնոմ «Հայփոստ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 18-ին մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային: 220 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 60,000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը դիզայներ Գևորգ Պողոսյանն է: Նամականիշի վրա պատկերված է Ամենայն հայոց կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները: Նամականիշի մարումն իրականացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաևՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Վեհարանը Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |