«Ավրորա» առաջին ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն 2 հոկտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամն (ArmeniaTree Project հայտարարում են, որ 2019թ. հոկտեմբերի 20-ին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն: Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր: Ապահով և կայուն ապագա բոլորի համար՝ այս գաղափարն է միավորում երկու կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն խորացնելու իրենց համագործակցությունը և ընդլայնելու համախոհների ցանցը՝ առաջ մղելով տեղական և համաշխարհային հիմնահարցեր: Միասնական ջանքերով երկարաժամկետ լուծումներ կառաջարկվեն համաշխարհային ամենահրատապ խնդիրներին՝ փոխադարձ աջակցությամբ խրախուսելով ավելի շատ մարդկանց ներգրավում: Այս միջոցառումն անցկացվում է առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը գլոբալ քաղաքացիների համար փոփոխությունների նոր ու նշանակալի հարթակ կդառնա: Այստեղ իրենց դերակատարումը կունենան քաղաքական, գիտական, գործարար և արվեստի ոլորտների համաշխարհային առաջատար դեմքերը՝ հանդես գալով ներկա և ապագա սերունդների համար ամենահրատապ համաշխարհային խնդիրները հաղթահարելու միասնական հանձնառությամբ: Իր տեսակով տարածաշրջանում առաջին այս ֆորումի համահիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին է՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բարեգործական համերգի մուտքը միայն հրավիրատոմս-նվիրատվությամբ է: Անցած 25 տարվա ընթացքում «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը յուրացրել է Հայաստանում ծառ տնկելու և աճեցնելու արվեստը, հղկել է և կատարելագործել առողջ տնկիներ աճեցնելու իրենց կարողությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու երկրի բնական ռեսուրսները: 1994-ից սկսած «ԷյԹիՓի» հիմնադրամը մոտ վեց միլիոն ծառ է տնկել, որից օգտվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1,200 համայնքներ: Եթե ցանկանում եք աջակցել նախագծին և մասնակցել ծառատունկին, հետևեք այս հղմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |