// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Այդ մասին է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,- ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։

Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդ է վիրավորվել: Վարորդը վիրավորում ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց։

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում