Սոմալիում հայկական ընկերության բեռնատար օդանավը վթարային վայրէջք է կատարել

Սոմալիում հայկական ընկերության բեռնատար օդանավը վթարային վայրէջք է կատարել

PanARMENIAN.Net - Հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը Մոգադիշոյի (Սոմալի) օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Այս մասին հաղորդել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին ժամը 11:20-ին:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման:

Օդանավում գտնվել են միայն անձնակազմի անդամները, նրանցից ոչ ոք չի տուժել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---