Փաշինյանը Պուտինի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակն է քննարկել

Փաշինյանը Պուտինի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակն է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն նախօրեին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Ինչպես ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, նախօրեին նա Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից կարևոր խնդրանքով դիմել էր Պուտինին: «ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - նշել է նա։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք էր նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---