ԱԺ շենքը՝ The Independent-ի աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների 5-յակում14 հոկտեմբերի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը կազմել է աշխարհի օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի 10-կը, որի 4-րդ հորիզոնականում Հայաստանի ԱԺ շենքն է: Երևանի Բաղրամյանի պողոտայում գտնվող կառույցը պարբերականի կողմից բնութագրվում է այսպես. «Համալսարանական քաղաքի» մեղմ մթնոլորտ: Այդ գեղեցիկ, հոյակերտ, սիմետրիկ շենքը և հարակից տարածքը հիանալի տեսք ունեն»: «Ինձ դուր է գալիս կառույցի ներդաշնակությունը, առաջին հարկի մոխրագույն քարի հակադրությունը վերին հարկերի ոսկեգույն դեղինին: Տարածքը հիանալի տեսք ունի...սա ընդհանուր առմամբ Հայաստանի լավ աշխատանքն է»,-ասվում է ակտիվիստ և ընտրությունների գիտակ Ալան Ֆոլդսի Twitter-ի միկրոբլոգում: Ալան Ֆոլդսը թվիթերում ներկայացրել է աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը, որոնցից Independent-ն առանձնացրել է 10 ամենագեղեցիկները։ Վարկանիշի առաջին հորիզոնականում Հունգարիայի խորհրդարանի շենքն է, երկրորդը Ռումինիայինը, երրորդը՝ Տրինիդադ և Տոբագոյի, չորրորդը՝ Հայաստանի: Այս քառյակին հաջորդում են Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Սեյշելյան կղզիների և Բութանի օրենսդիր մարմինների շենքերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |