«Հայփոստը»՝ նամականիշների «Եվրոպա» մրցույթի գլխավոր մրցանակակիր14 հոկտեմբերի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019-ի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»: Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվել է Միացյալ Թագավորության Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է 52 եվրոպական երկիր փոստային ոլորտի 150 ղեկավար և պրոֆեսիոնալ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների EUROPA ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: 2019-ի մրցույթի թեման «Ազգային թռչյուններն» էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 9-ից: Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը: Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը տրվել է Սլովենիայի փոստին: Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Նամականիշը թողարկվել է 2019-ի մայիսի 21-ին, տպագրվել է ֆրանսիական Cartor-ում 30 000 հ տպաքանակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |