Զբոսաշրջիկների համար մուտքը Վենետիկ վճարովի կդառնա17 հոկտեմբերի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի իշխանությունները տուրիստական մեծ հոսքերի պատճառով քաղաք մուտք գործելու նոր հարկ են սահմանել: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ Express-ի վրա հղումով: Հարկը վերաբերելու է մեկ օրով քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Նոր հարկատեսակի չափը կախված կլինի սեզոնից. նախատեսվում է, որ նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածի համար այն կկազմի 3 եվրո, մայիսից հոկտեմբեր՝ 8, ամառային հանգստյան օրերին և կառնավալի ընթացքում հարկը կկազմի 10 եվրո: Սովորելու կամ ընտանիքին այցելելու, ինչպես նաև աշխատանքային այցով Վենետիկ եկածները կազատվեն այս հարկից: Զբոսաշրջիկի կողմից հարկը կարող է վճարվել հավելվածով, բանկային քարտով կամ մշակվող մեկ այլ տարբերակով: Հարկի չվճարման տուգանքը կարող է կազմել մինչև 450 եվրո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |