Հրայր Թովմասյանի քույրը հայտարարել է, որ հեռացվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունից

Հրայր Թովմասյանի քույրը հայտարարել է, որ հեռացվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունից

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը՝ լրագրող Անժելա Թովմասյանը հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ նշելով, որ դա իր նախաձեռնությունը չէ։

«Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անժելա Թովմասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը փակվել է, քանի որ այնտեղ քննադատություն է հնչում իշխանության ներկայացուցիչների հասցեին:

Հոկտեմբերի 5-ին Անժելա Թովմասյանի ղեկավարած «Հայելի» մամուլի ակումբի վրա 4 հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել դռանը՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով նյութի պատճառով: Նրանց դեմ քրգործ է հարուցվել ԶԼՄ աշխատանքը խոչընդոտելու հոդվածով։

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցները այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ 75-ամյա Վարդան Թովմասյանի՝ Դարակերտ գյուղում գտնվող տուն։

Սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվե Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։ Հոկտեմբերի 14-ին ՍԴ-ն մերժել էր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---