Ռուս քաղաքագետ. Հայաստանի հետ մարտավարական ալյանսից Ռուսաստանը «քամեց» ամեն հնարավոր բան31 հոկտեմբերի 2008 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Մոսկվայի համար ակտուալ չէ, հայտնել է աշխարհաքաղաքական փորձաքննությունների Կենտրոնի ղեկավար, միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր է կարգավորել մարտավարական գործընկերությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: «Եթե խոսենք հստակ աշխարհաքաղաքական շահերի տեսակետից, տարածաշրջանային մասշտաբով ատլանտյան մարտավարությանը հակահարված տալու համար Ռուսաստանին ավելի քան անհրաժեշտ է առնվազն Թուրքիայի մարտավարական չեզոքություն ու ալյանս Ադրբեջանի հետ: Հայաստանի հետ մարտավարական ալյանսից մենք «քամեցինք» ամեն հնարավոր բան: Ավելին, Հայաստանի մարտավարական դիրքն այնպիսին է, որ նա եղածից ավելին չի էլ կարող տալ, մինչդեռ Ադրբեջանից եւ Թուրքիայից ներկայումս շատ ու շատ բան է կախված»,- նշել է ռուս քաղաքագետը: Այդպիսով, Ղարաբաղի ճանաչումը առավելապես անբարենպաստ իրադրություն է, թեւ, իհարկե, Ռուսաստանը շահագրգռված է ստատուս-քվոյում եւ այդ տարածքում զորակայանների պահպանմամբ: «Դրա հետ մեկտեղ, պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Ռուսաստանը, որքանով որ ինձ է հայտնի, ռուսական զորքեր Ղարաբաղ մտցնելու, այնտեղից հայկական զորքերը դուրս բերելու եւ կարգավորման նոր փուլ սկսելու վերաբերյալ եւս մեկ նախագիծ ունի: Բոլոր այդ նախագծերում գլխավոր օղակը աճող հակամարտությունն է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բլոկի հետ եւ տարածաշրջանային խնդիրներն առանց ամերիկացիների լուծելու Ռուսաստանի ձգտումը, քանի որ նրանք միայն նախադրյալներ են ստեղծում նոր միջէթնիկական ընդհարումների համար, ինչը մենք շատ լավ տեսանք Հարավային Օսիայի օրինակի վրա»,- ավելացրել է Ալեքսանդր Դուգինը, հաղորդում է Նականունե.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |