Լաքոթը «նմանակել է» Թրամփին. ՀՀ-ն ու Ֆրանսիան գործակցում են Ուրարտուի ժամանակներից21 հոկտեմբերի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, «նմանակելով» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հեգնել է և գրել, որ Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամություն են անում Ուրարտուի ժամանակներից: Դեսպանն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է բրիտանական The Daily Mail-ի հոդվածը, որտեղ լուսանկարում իտալուհի թարգմանչուհու զարմացած դեմքն է Թրամփի այն հայտարարությունից հետո, թե «ԱՄՆ-ն ու Իտալիան ընդհանուր պատմություն ունեն, սկսած Հին Հռոմից»: Տեղադրելով հոդվածը «Ներեցեք, այսօր կիրակի է» հեշթեգով՝ Լաքոթը գրել է. «Եվ, քանի որ Երևանը տոնում է իր հիմնադրման 2801-ամյակը, եկել է ժամանակը հիշեցնելու, որ Ֆրանսիան ու Հայաստանը 3000-ամյա բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտու կայսրության ժամանակներից»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |