ՀՀ-ում երեխային լյարդի առաջին փոխպատվաստումն է արվել (վիդեո)

ՀՀ-ում երեխային լյարդի առաջին փոխպատվաստումն է արվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ 2019-ին նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ:

Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:Բելառուս գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ 2019-ի հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, իր հերթին, հայտնել է, որ վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ ի շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է Արաբկիր բժշկական կենտրոնի միջոցներով», - գրել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---