ԿԳՄՍ-ին 2020-ին կհատկացվի 179.5 մլրդ դրամ

ԿԳՄՍ-ին 2020-ին կհատկացվի 179.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2020 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումները կազմում են 179.5 մլրդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հաղոդրում է Panorama.am-ը։

«Այստեղ որոշակի մաս, ինչպես և նախկինում, պահպանված է որպես կառավարման ապարատի ֆինանսավորման ծախսեր՝ շուրջ 2.2 մլրդ դրամ։ Կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 մլրդ դրամով ավելի է»,- ասել է նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ գիտության ծախսերը կազմում են 12.6 մլրդ դրամի չափ, մշակույթի համար նախատեսված ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են և կազմում են 12.2 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի մասով նախատեսվել է 4 մլրդ դրամ:

Ի պատասխան՝ ԲԿՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի, թե կարող է արդյոք կառավարությունն այս գումարով լուծել իր առջև դրած «հավակնոտ ծրագրերը», Ջանջուղազյանն ասել է. «Եղած հնարավորության և սահմանափակումների պայմաններում գնահատվել է, որ հենց այս ծավալի հատկացումը այս ոլորտում կհամապատասխանի մեր կարիքների բավարարմանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---