ՀՀ հյուպատոսությունը նամակ է հղել CBS-ին՝ «Հատուկ ջոկատ» սերիալում Ղարաբաղին վերաբերվող դրվագի համար 1 նոյեմբերի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ակտիվորեն աշխատում են ամերիկյան CBS-ով հեռարձակվող «Հատուկ ջոկատ» (Seal Team) հեռուստասերիալի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված դրվագի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել էր «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր սերիան, որտեղ ներկայացվում էր, թե Լեռնային Ղարաբաղը վտանգ է ստեղծել ադրբեջանական էլեկտրակայանի համար, իսկ ամերիկայն ուժերը պետք է օգնության հասնեն տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Ադրբեջանին: Գործողությունների ավարտին պարզվում է, որ ադրբեջանական էլեկտրակայանը «գրավվել» էր իրանական ուժերի կողմից: Այս թեմայով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել CBS ընկերությանը, դիմել է նաև ընկերության ղեկավարների հետ հանդիպելու հարցմամբ: «Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների միջոցով արշավ է կազմակերպվել՝ հեռուստաալիքին բողոքի բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր ուղղելու միջոցով»,- նշվում է ԱԳՆ պատասխանում: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից չեն նշել, թե ունեցել են արդյոք այս արշավներն արձագանքներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |