Փաշինյան. Քրգործերով անցնող գեներալներ կան, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են

Փաշինյան. Քրգործերով անցնող գեներալներ կան, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն և կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակն ու գեներալիտետը թուլացնելու մասին լուրերին: «Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևավորվել զինվորականների նկատմամբ»,-ասել է Փաշինայնը:

Վարչապետը նշել է, որ այս ընթացքում վերականգնվել է ՊՆ նախկին ղեկավար Վաղարշակ Հարությունյանի՝ գեներալի կոչումը, մի շարք զինվորականների ևս տրվել են գեներալի կոչումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ նախկին քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի որդուն, ում կոչում շնորհվել է կատարած աշխատանքը գնահատելով:

Փաշինյանը շեշտել է, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և տեղի գեներալիտետին, Պաշտպանության բանակին և նշել, որ առաջիկայում մանրամասն կխոսի այն մասին, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունը հատկացրել Արցախի կառավարությանը:

2018-ի հուլիսին ՀՀ քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված), նույն հոդվածով 2019թ–ի հունվարի 14–ին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---