Forbes. Հայկական գինիները հիանալի ապագա ունեն

Forbes. Հայկական գինիները հիանալի ապագա ունեն

PanARMENIAN.Net - Հայկական գինիները, չնայած ոչ այնքան հայտնի անցյալին, փայլուն ապագա ունեն: Այդ մասին ասվում է Forbes-ի հոդվածում, որի հեղինակը նկարագրում է Հայաստանի ժամանակակից գինու արտադրամասերը:

Ավելի քան 10 տարի առաջ Արենիի քարանձավում հայտնաբերվեցին արժեքավոր հնագիտական գտածոներ՝ ամենահին կոշիկը, Հին աշխարհում նախամարդու ուղեղի ամենահին թաղանթն ու գինու պատրաստման հնձանը, որն ամենահինն է աշխարհում՝ 6100 տարեկան:

Որպես Արենի-1 հայտնի քարանձավում հյուրերը կարող են տեսնել կավից պատրաստված գլանաձև անոթները, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը 1 մ ավելի է, որտեղ գինի էր պատրաստվում թաղման արարողությունների համար:

«Ճշմարտությունը մեկն է՝ լինի դա ծեսերի, թե հանգստի համար, հայերը հազարամյակներ շարունակ խմել են խաղողի ֆերմենտացված հյութը»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Երևանում 10 անգամ աճել է գինետների քանակը, իսկ 2018-ին երկրում 25 նոր գինու արտադրամա է բացվել: Խաղողը Հայաստանում աճեցնում են 5 մարզերում, երկրում, ըստ Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամի, խաղողի ավելի քան 400 տեղական տեսակ կա, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան Իտալիայում, որի տարածքը 10 անգամ ավելի մեծ է: Գինու արտադրության համար օգտագործվում է խաղողի 31 տեսակ:

«Այսօր հայկական գինիների՝ սպիտակ և կարմիր, վարդագույն և փրփրուն, որակը հաճախ շատ բարձր է: Առանցքային պատճառներից մեկն այն է, որ երկրից հեռացած հայերից ոմանք, վերադառնում են, «զինված» բավականաչափ գումարով, բիզնեսի և շուկայագիտության ոլորտում գիտելիքներով, ինչպես նաև գինեգործության ոլորտի համար անհրաժեշտ կապերով, որոնք կարող են օգտակար լինել նրանց ջանքերի համար»,-ասվում է հոդվածում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը