Բաբայան. Երբևէ չենք կասկածել, որ ՀՀ որևէ ղեկավար կարող է դավադրություն անել Արցախի դեմ 4 նոյեմբերի 2019 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից կարևորում է մասնավորապես՝ «բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում» միտքը: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Դավիթ Բաբայանը: «Հայաստանի ղեկավարը մի շատ կարևոր թեզ է առաջ քաշել, նշել է, որ չի կարող Արցախի նկատմամբ դավադրություն լինել, դա անընդունելի է: Իհարկե, մենք երբևէ չենք կասկածել, որ կարող է Հայաստանի որևէ ղեկավար դավադրություն անի Արցախի նկատմամբ, դա կլինի հայոց պետականությանը վերջը: Լավ է, որ ևս մեկ անգամ վերահաստատվեց, փաստորեն սա ինչ- որ տեղ երդում է եղել վարչապետի կողմից, որ որևէ նման քայլ չի արվելու, ոչ թե եղել է լոկ հայտարարություն»,- ասել է Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Բաբայանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար», պաշտոնական Ստեփանակերտի կողմից մի քիչ այլ շարադրությամբ, շատ վաղուց է առաջ քաշել: Հարցին, թե ՀՀ վարչապետը խոսել էր նաև հանրաքվեի մասին, բայց ինչպիսի՞ նոր իրավիճակ, հարց պետք է լինի, որ համազգային ֆորմատով կարող է որոշվել, չէ՞ որ Արցախը տարիներ առաջ իր անկախության հանրաքվեն արդեն արել է, Դավիթ Բաբայանը պատասխանել է, թե չգիտի կոնկրետ ինչ նկատի ունի վարչապետը: «Ասենք մի առաջարկ են անում, փորձեն հանրավքեի դնել: Այն, որ Արցախի ձայնը նույնպես վճռորոշ է լինելու, արդեն իսկ նշանակում է, որ առանց Արցախի, Արցախի մեջքին, հետևին որևէ սեպարատ պայմանավորվածություն չի կարող լինել առհասարակ: Սա խոստովանություն էր, երդում էր Հայաստանի վարչապետի կողմից»,- ասել է Բաբայանը: Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել էր Հայաստանի և Արացախի հարաբերությունների, Ղարաբաղյան կարգավորման մասին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնություններ չկան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |