Տիրոջ գերեզմանի տաճարում կրկին ծեծկռտուք են սարքել հայ եւ հույն վանականները

PanARMENIAN.Net - Զանգվածային ծեծկռտուքը հույն եւ հայ վանականների միջեւ բռնկվել է Երուսաղեմում, Քրիստոսի հարության տաճարում, որն ավելի հայտնի է որպես Տիրոջ գերեզմանի վանք: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ ծեծկռտուքին մասնակցել են սրբավայրում գտնվող տասնայկ հավատացյալներ: Ոստիկանները մի քանի մարդ են ձերբակալել: Մեկ հայ եւ մեկ հույն վանականների դուրս են բերել պատահարի վայրից ձեռնաշղթաներով:



Կողմերը մեղադրում են միմյանց. հույները պահանջում են պահպանել իրենց իրավունքները, իսկ հայերը պնդում են, որ կողմնակի անձիք չպետք է խանգարեն իրենց ավանդական պատարագը մատուցել սուրբ խաչի հայտնության պատվին:



«Սա ստատուս-կովյի խախտում է: Հույները բազմիցս են փորձել իրենց վանականին կանգնեցենլ գերեզմանի մոտ, սակայն նրանք դրա իրավունքը չունեն, երբ արարողությունը վարում են հայերը»,-ասել է հայկական եկեղեցու ներկայացուցիչներից մեկը: Հույների ներկայացուցիչն, իր հերթին, պատմել է, որ նրանք պատրաստվում էին իրենց բողոքը հայտնել այն բանի դեմ, որ հայ եկեղեցականները խախտում են սրբավայրում գտնվելու իրենց իրավունքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Քրիստոսի հարության տաճարն ըստ եկեղեցական ավանդույթի գտնվում է այն նույն վայրում, որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին: Տաճարը քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկն է: Ձեւականորեն այն պատկանում է քրիստոնեական վեց ուղղությունների ներկայացուցիչներին` հույն ուղղափառ, հայկական, կաթոլիկ, ղպտի, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքն ու աղոթքի ժամերը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---