Թբիլիսում ոստիկանները սկսել են ապամոնտաժել ցուցարարների վրանները

Թբիլիսում ոստիկանները սկսել են ապամոնտաժել ցուցարարների վրանները

PanARMENIAN.Net - Վրաստանի ոստիկանությունը, մի քանի անգամ զգուշացնելով երկրի խորհրդարանի շենքը շրջափակելու անթույլատրելիության մասին, սկսել է ապամոնտաժել ցուցարարների վրանները: Ցուցարարներին կոչ են արել ապաշրջափակել շենքի մուտքերն ու ելքերը, սակայն մերժում են ստացել:

Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս Վրաստանի խորհդարանի պատգամավորներին շենք մտնել: Իշխող «Վրացական երազանքի» անդամ պատգամավորներին դիմավորել են սուլոցներով և վռնդել տարածքից: Ոստիկանները չեն խոչընդոտել, միայն փորձել են թույլ չտալ, որ ցուցարարները շատ մոտենան պատգամավորներին:

Վրաստանում իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն էժանագին փերֆորմանս է անվանել Վրաստանի խորհրդարանի մոտի բողոքի ակցիան: Նա զգուշացրել է ընդդիմությանը, որ «ապակառուցողական գործողությունները» հղի են հետևանքներով, հայտնում է «Sputnik Գրուզիան»

«Երեևկ բոլորը տեսան, որ բողոքի ակցիայի իրական կազմակերպիչը «Ազգային շարժումն» է իր ճյուղավորումներով: Ակցիայի առիթն էր համամասնական ընտրակարգի անցնելու պահանջը, իսկ իրական նպատակը՝ գործընթացները դեպի ապակառուցողական զարգացում տանելը»,-ասել է նա:

Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---