Նազարյան. ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին

Նազարյան. ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։

2019-ի մայիսի 23-ի նիստում կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---