Կառավարությունը հավաստագրեր կտրամադրի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար21 նոյեմբերի 2019 - 18:15 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի հունիսի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: «Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը»,- կառավարության նիստին ասել է նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ նախագիծը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ: «Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,-ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Ներկայացված նախագծի շրջանակում՝ այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա 2 տարի՝ 3-ի փոխարեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |