ԶԼՄ. ՌԴ-ում պայթյունից մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

ԶԼՄ. ՌԴ-ում պայթյունից մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը,իր աղբյուրներին հղումով հայտնում է Shamshyan.com-ը:

Նշվում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով փլուզում է եղել, ինչի արդյունքում էլ Կարապետյանը մահացել է: Այս տեղեկությունը Հ1-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Աշոտ Կարապետյանը Երևան քաղաքի ոստիկանության պետ էր նշանակվել 2013-ին, 2016-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով նկատողություն հայտարարելուց 3 օր անց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---