Բոգդան Բորուսեւիչ. Լեհաստանը հավանություն է տալիս Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - Լեհաստանը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ հավանություն է տալիս Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում, հինգշաբթի Պետերբուրգում լրագրողներին է ասել Լեհաստանի սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչը: Նա նշել է, որ Լեհաստանը Ռուսաստանի ոչ բոլոր գործողություններն է քննադատում Կովկասում: «Մենք հավանություն ենք տալիս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ նրանց ստորագրած ուժի չկիրառման մասին պայմանագրին»,-ասել է Լեհաստանի սենատի ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---