Forbes. Երևանը՝ 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին 2 դեկտեմբերի 2019 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է 10 թերագնահատված ուղղությունների ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին և, ըստ Forbes-ի, ընկղմվել բնության կամ մշակույթի մեջ՝ օտարազգի զբոսաշրջիկների ամբոխներից հեռու: «Չի կարելի ասել, թե նշված ուղղությունները հայտնի չեն իրազեկ ճամփորդներին և ավիափոխադրումներից հաճախ օգտվող ուղևորներին, ուղղակի, դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Հայաստանը, որը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր», ամենահետաքրքիր վայրերից է, ուր կարելի է այցելել` շնորհիվ վեհաշուք տաճարների ավերակների և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող քրիստոնեական վանքերի: Պարբերականը նշում է, որ Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և հայտնի է Արարատի հիասքանչ տեսարանով, որը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է: Նշվում է նաև, որ Երևանը հաճախ «վարդագույն քաղաք» են անվանում այդ երանգի հրաբխային տուֆի պատճառով, որից կառուցված են քաղաքի շենքերից շատերը: Երևանից բացի թերագնահատված ուղղությունների թվում են նաև՝ Կոլոնիա դել Սակրամենտոն Ուրուգվայում, Կոնդաոն Վիետնամում, Լագոսը Նիգերիայում, Մոնդոլկիրին Կամբոջայում, Պունտա Գորդան Բելիզում, Ռոտերդամը Նիդերլանդներում, Սան Անտոնիոն Տեխասում, Սանտյագոն Չիլիում և Տելչը Չեխիայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |