Նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով

Նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային:

1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartorտպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)`Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀակոբԱրշակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---