Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան (վիդեո)

Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրել է պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։

Պայմանագիրն ամրագրել է այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։

«PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտը այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելովորպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։

«Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, միանալով այս կարևոր հայտարարությանը։ Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։ Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունուության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000 բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10 ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսիի» պորտֆոլիում շարունակում է կարևոր դեր ունենալ սպասարկման ոլորտի առաջատարներ «Սանտաֆե» և «Պահեստ33» սրճարան-ռեստորանները։

 Ուշագրավ
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից