Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը

Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որը, սակայն ինքնաբացարկ է հայտնել: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էր դատախազը:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---