ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել16 դեկտեմբերի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 2020 թվականի գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակով։ Այս մասին կուսակցությունը տարածել է հաղորդագրություն: «Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |