Աղքատության մակարդակը ՀՀ-ում նվազել է մինչև 23.5%

Աղքատության մակարդակը ՀՀ-ում նվազել է մինչև 23.5%

PanARMENIAN.Net - Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թվականից ի վեր կայուն անկում է գրանցել՝ 2018 թվականին հասնելով 23.5%-ի: Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Նշվում է, որ ծայրահեղ աղքատությունը, որը սահմանվում է որպես մեկ շնչի հաշվով օրական $1.9-ից պակաս սպառման մակարդակ, շարունակում է մնալ շատ ցածր:

«Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դասում աղքատության մակարդակը (մեկ շնչի հաշվով օրական $3.20) նույնպես նվազել է, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նվազման տեմպերը դանդաղել են: Հայաստանում աղքատության այս գնահատականը միջինից ցածր եկամուտ ունեցող մյուս երկրների համեմատ զգալիորեն ցածր է»,-ասվում է հետազոտության մեջ:

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է՝ 42.2 % ցուցանիշով, ապա՝ Լոռին (29.4%) և Տավուշը (29.4%):

Անդրադառնալով բազմաչափ աղքատության համաթվին (ԲԱՀ)՝ նշվում է,որ այն շարունակում է ազգային մակարդակով նվազել՝ 2018 թվականին հասնելով 23.6 %-ի:

Նշվում է նաև, որ կանանց շրջանում աղքատության մակարդակը տղամարդկանց համեմատ փոքր-ինչ ավելի բարձր է: Բազմաչափ աղքատության դեպքում պատկերն այլ է. Հայաստանում յուրաքանչյուր 4 կանանցից մեկն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում: Երեխաների շրջանում աղքատության մակարդակը չափահասների համեմատ ավելի բարձր է: Երեխաների գրեթե 30 %-ը մեծանում է՝ զրկված լինելով հիմնական սպառման կարիքները բավարարելուն անհրաժեշտ դրամական միջոցներից, իսկ մեկ քառորդն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---