Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը: Այդ մասին ասել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան:

2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
«ՀՀ ԶՈւ-երն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին»,- ասել է նա
Փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ
Պաշտպանի խոսքով՝ 30-ամյա ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է ՔԿՀ
16 տարի առաջ Մարգարյանին կացնով սպանել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը