ԳՇ պետ. Համալրում ու թարմացնում ենք զենքը Նախիջևանի ուղղությամբ26 դեկտեմբերի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը համալրում և թարմացնում է զենքը Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայում գործակցում է Թուրքիայի հետ՝ Նախիջևանի ուղղությունը ուժեղացնելու համար: Նա հավելել է, որ Հայաստանի սահմաններին հայկական ուժերի գերիշխող դիրքերը 30-40% ավելի շատ են, քան հակառակորդինը: Արտակ Դավթյանի խոսքով՝ կոնկրետ Նախիջևանի ուղղությունում կան որոշ փոփոխություններ, բայց դրանք էական չեն, հայտնում է Shantnews.am-ը: Գեներալը նաև տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացրել, որոնք թույլ են տալիս ավելի արագացնել զորքերը առաջնագիծ հասցնելը՝ նախկին 3 ժամվա փոխարեն հիմա 40 րոպե կտևի: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ ներկայումս ունեն զենքի գնման 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանության օրոք: Դավթյանի խոսքով՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է «ՏՈՐ» հակաօդային զինատեսակին, Դավթյանը բնորոշեց, որ և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |