Երեւանում ցույց է տեղի ունեցել ղարաբաղյան գործընթացում որեւէ զիջումներ կատարելու դեմ

PanARMENIAN.Net - «Միացում» ազգային նախաձեռնությունն այսօր Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում որեւէ զիջումների դեմ: Ցույցի մասնակիցները արտգործնախարարին հանրագիր են հանձնել, որում մասնավորապես, ասվում է. «Միացում» ազգային նախաձեռնությունը զգուշացնում է արտգործնախարար Է.Նալբանդյանին, որ Հայաստանի ազատագրված տարածքի որ-է հատվածի ենթադրվող հանձնումը Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործությունն է - Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում հարուցում է որոշում ընդունողների - այն գործադրողների պատմական, բարոյական - քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն` որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք - քստմնելի դավաճանություն»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---