Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Ստամբուլի մեկօրյա այցի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական ԱԳՆ ղեկավարի նախաձեռնությամբ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Հանդիպմանը կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Հարաբերությունների կարգավորում ասելով` մենք հասկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում»,- ընդգծել է Բալայանը:



Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլ կայցելի նոյեմբերի 24-ին, որպեսզի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության հանդիպմանը:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից 1993թ. փակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---