ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ սահմանափակելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ սահմանափակելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կանցկացնի՝ Իրանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու հարցով:

Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Washington post-ը:

ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանն անդրադառնալով՝ Փելոսին նշել է, որ այն «անհամաչափ էր և սադրիչ», նրա խոսքով՝ նմանատիպ գործողությունները վտանգում են ԱՄՆ զորքերին, դիվանագետներին:

«Կոնգրեսի անդամների հիմնական պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը: Դրա համար մենք անհանգստացած ենք, որ վարչակազմը ձեռնարկել է այդ գործողությունները առանց Կոնգրեսի հետ խորհրդատվության՝ հաշվի չառնելով ԱՄՆ Սահմանադրությամբ Կոնգրեսին տրված ռազմական իշխանությունը»,- նշել է Փելոսին:

Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է անհամաչափ հարված հասցնել Իրանին՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքացիների կամ օբյեկտների վրա ցանկացած հարձակման:

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---