Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ:

Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, բարգավաճմամբ և շարունակական հաջողություններով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել՝ խարսխված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն»,–ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---