2019-ին օդանավակայաններում ուղևորահոսքն 2018-ի համեմատ աճել է 10.9 %-ով

2019-ին օդանավակայաններում ուղևորահոսքն 2018-ի համեմատ աճել է 10.9 %-ով

PanARMENIAN.Net - 2019-ին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, ինչը 10.9 %-ով ավելի է 2018-ի ցուցանիշից:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում հունվար - դեկտեմբեր ամիսներին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատած, 13.7 %-ով աճել են նաև թռիչք-վայրէջքները, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների» մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերին երկու օդանավակայանում ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 238,066 մարդ՝ 2018-ի ցուցանիշը գերազանցելով 6%-ով:

Դեկտեմբերին, 2018-ի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 6%-ով: Եթե 2018-ի դեկտեմբերին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019-ին՝ 226,786 ուղևոր:

Դեկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018-ի համեմատ աճը կազմել է 7.1%՝ ուղևորահոսքը 10,535 էր:

Դեկտեմբերի 30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3 մլն շեմը, ինչի առթիվ «Արմենիա» միջազգային օդանավակայանները» Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին անակնկալ էր մատուցել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---